«Սևիլյան» հետաքրքրված է «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի ծառայություններով, որը կարող է ազատ գործակալի կարգավիճակ ձեռք բերել։ Նրան 5 տարվա պայմանագիր է առաջարկվում։
Ինչպես հաղորդում է Sport.es-ը՝ «Սևիլյան» պատրաստ է Ռամոսին տարեկան 7 մլն եվրո վճարել, ինչը 2 մլն եվրոյով պակաս է նրանից, ինչ առաջարկում է «Ռեալը» նոր պայմանագրով։ Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր՝ Ռամոսը մինչև հունիսի 15-ը պիտի որոշում կայացնի։
Սերխիո Ռամոսը «Սևիլյայի» սան է, որտեղից հեռացել ու տեղափոխվել է «Ռեալ» 2005 թվականին։