Պաշտպան Մարսելոն ևս մեկ մրցաշրջան կանցկացնի Մադրիդի «Ռեալում»: Բրազիլացին կապվել է ակումբի ղեկավարության հետ՝ պարզելու իրավիճակը՝ նրա տրանսֆերի հնարավոր վաճառքի մասին տեղեկատվության ֆոնին: Ըստ Marca-ի, 33-ամյա խաղացողին վստահեցրել են, որ ինքը անհանգստանալու ոչինչ չունի:
Մադրիդի «Ռեալը» դեռ գնահատում է իր ֆուտբոլիստին և հարգում է ֆուտբոլիստի ցանկությունը` երկարաձգելու իր պայմանագիրը, որն ավարտվում է հաջորդ ամռանը:
Բացի այդ, Մարսելոյին թիմում պահելու որոշման վրա ազդել է մարզիչ Կառլո Անչելոտիի կարծիքը:
Մարսելոն Մադրիդի «Ռեալում» խաղում է 2007 թվականից: Այս ընթացքում նա ակումբի հետ նվաճել է 22 տիտղոս: