«Փյունիկ-2»-ում հանդես եկող Էմին Սնջոյանը, Աշոտ Բաղդասարյանը, Միքայել Ասլանյանը, Վահե Բեգոյանը, Էդգար Կարապետյանը, Դանիել Աղբալյանը, Վլադիմիր Ալլահվերդյանը, Էդգար Հայրապետյանը, Արթուր Պատատյանը և Էրիկ Ավետիսյանը հեռացել են «Փյունիկից»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ավարտվել է ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետները։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության գնացող սաներին՝ խաղաղ ծառայություն։