«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին։
«Պայմանագրով ինձ մեկ տարի է մնացել։ Այդ մասին բոլորը գիտեն։ ՄՅՈՒ-ից առայժմ հստակ առաջարկներ չեն եղել։
Ես դեռ այդ մասին չեմ խոսել ղեկավարության ու մարզիչների հետ։ Ես առաջվա պես ՄՅՈՒ-ի խաղացող եմ մնում։ Հիմա ես Եվրոյի մասին եմ մտածում, կենտրոնացած եմ այդ մրցաշարի վրա։
Ես գործակալ ունեմ, որը զբաղվում է նման հարցերով։ Ես չունեմ Նասեր Ալ-Խելայիֆիի համարը»,- Պոգբայի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։