«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգի նկատմամբ, հայտնում է լրագրող Մատեո Մորետտոն Twitter-ում:
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը մտադիր է ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: «Բարսելոնայի» մի քանի խաղացողներ կարող են ընդգրկվել գործարքի մեջ:
Անցած մրցաշրջանում 26-ամյա Ստերլինգը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 14 գոլի եւ 12 գոլային փոխանցման հեղինակ: Ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ: