«Բարսելոնան» շարունակում է աշխատել հարձակվող Մեմֆիս Դեպայի տրանսֆերի շուրջ:
27-ամյա հարձակվողին 3 տարվա պայմանագիր է առաջարկել՝ բարելավված պայմաններով: Ֆուտբոլիստը շուտով ազատ խաղացողի կարգավիճակ կստանա, քանի որ նրա պայմանագրի ժամկետը «Լիոնի» հետ ավարտվում է:
Կապտանռնագույնների ղեկավարությունը ցանկանում է գործարքը հնարավորինս շուտ ավարտին հասցնել գործարքը, որպեսզի չկրկնվի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումի պատմությունը:
Կիսապաշտպանը պետք է տեղափոխվեր կատալոնական թիմ, սակայն մտափոխվել է՝ ավելի լավ առաջարկ ստանալով ՊՍԺ-ից: