Ըստ Ruhr Nachrichten-ի, Դորտմունդի «Բորուսիայում» կիսապաշտպան Յուլիան Բրանդտին, պաշտպան Նիկո Շուլցին և դարպասապահ Ռոման Բյուրկիին հասկացրել են, որ այս ամառ նրանք ստիպված կլինեն նոր աշխատանք փնտրել:
Բացի այդ, «Բորուսիան» հույսը չի դնում երեք ֆուտբոլիստների վրա, ովքեր նախորդ մրցաշրջանում վարձավճարով են խաղացել այդ ակումբներում: Խոսքը Լեոնարդո Բալերդիի, Մարիուս Վոլֆի և Իմմանուել Ֆերայի մասին է:
Հարկ է հիշեցնել, որ ամենայն հավանակնությամբ ակումբը կլքի նաև կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն, որի համար «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է վճարի 91 միլիոն եվրո: