«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն վստահ է, որ հաջորդ մրցաշրջանում նա կշարունակի հանդես գալ կատալոնական ակումբի կազմում.
«Ես չեմ մտածում, որ կհեռանամ: Անցած ամառ ես նոր պայմանագիր եմ կնքել: Հաջորդ մրցաշրջանում ես կլինեմ «Բարսելոնայի» կազմում: Կումանը լավ աշխատեց առաջին մրցաշրջանում: Մենք մի քանի բարդ պահեր ունեցանք, բայց եղան նաև որիշ պահեր՝ որակյալ խաղով, հաղթանակներով և դրական տպավորություններով: Ես հույս ունեմ, որ մենք կշարունակենք այն աշխատանքը, որն արել ենք , ու հաջորդ տարի աճ կունենանք: Մենք ճիշտ ուղղությամբ առաջ ենք շարժվում»,- Լանգլեի խոսքերն է փոխանցում Eurosport-ը:
Լանգլեն 2020/21 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում 33 հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ: