Կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը ազատ խաղացողի կարգավիճակով կտեղափոխվի ՊՍԺ: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում:
Ֆուտբոլիստի համար պայքարում էին «Բարսելոնան» և ՊՍԺ-ը: Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստը որոշել է ընդունել ֆրանսիական թիմի առաջարկը՝ մինչև 2024 թվականը պայմանագիր կնքելու վերաբերյալ: Փարիզյան թիմը Վեյնալդումին երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ է առաջարկել, քան՝ կատալոնացիները:
«Բարսելոնան» մտադիր չէ կրկնել առաջարկը, այդ իսկ պատճառով կդադարեցնի նիդերլանդցի ֆուտբոլիստին ձեռք բերելու փորձերը: Ավելի վաղ հաղորդվում էր,որ «Բարսելոնան» մտադիր է իր բժշկական շտաբի ներկայացուցիչներին ուղարկել Նիդերլանդների հավաքական՝ ֆուտբոլիստի բուժզննումն իրականացնելու համար: Գործարքը հավանության էին արժանացրել նաև թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ու ավագ Լիոնել Մեսսին: