Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 50 օր:
Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեին 2020 թվականի ամռանը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգվեցին՝ այդուհանդերձ պահպանելով Տոկիո-2020 անվանումը: Խաղերի մեկնարկը նախատեսված է 2021 թվականի հուլիսի 23-ին, իսկ ավարտը՝ օգոստոսի 9-ին:
Պաշտոնական տվյալների համաձայն Տոկիոն մրցումների կազմակերպման համար 15,4 մլրդ դոլար կծախսի, սակայն, հավանական է, դրանք մի քանի անգամ ավելի շատ կլինեն: Միջոցների մեծ մասը դուրս է գրվել պետական բյուջեից:
Չնայած նրան, որ Ճապոնիայի իշխանությունները մտադիր են անցկացնել Օլիմպիական խաղերը, Ճապոնիայի բնակչությունը դեմ է խաղերի մեկնարկին: Տարբեր հարցումների համաձայն, երկրի բնակչության 50-80%-ը կարծում է՝ Օլիմպիական խաղերը պետք է չեղարկել: Մարդիկ վախենում են՝ խաղերի անցկացումից հետո Ճապոնիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կվատանա:
Հիշեցնենք՝ Հայաստանը մինչ այժմ Օլիմպիական խաղերի 9 ուղեգիր է ապահովել: Դրանք ապահովել են հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը և եռացատկորդ Լևոն Աղասյանը: