24-ամյա իսպանացի պաշտպան Դավիդ Հումանեսը հեռացել է «Արարատ-Արմենիայից»:
Երևանյան ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, ֆուտբոլիստի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է ու կողմերը համատեղ որոշում են կայացրել այն չերկարաձգե:
«Արարատ-Արմենիան» շնորհակալություն է հայտնում Հումանեսին և մաղթում նրան հաջողություն:
Ավելի վաղ, երևանյան ակումբը հայտարարել էր, որ թիմից հեռացել է մեկ այլ փորձառու պաշտպան՝ պորտուգալացի Անժելո Մենեզեսը: Մանրամասները՝ այստեղ: