«Քրիսթալ Փելասը» հայտարարել է Բելգիայի հավաքականի հարձակվող Քրիստիան Բենտեկեի հետ պայմանագիրը 2 տարով երկարաձգելու մասին: Հարձակվողի՝ լոնդոնյան ակումբի հետ նախորդ պայմանագիրը ավարտվում էր 2021 թվականի հունիսի 30-ը:
View this post on Instagram
Բենտեկեն «Քրիսթալ Փելաս» է տեղափոխվել 2016 թվականին «Լիվերպուլից»: 30-ամյա ֆուտբոլիստը «Քրիսթալ Փելասի» կազմում 146 հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է 33 գոլի հեղինակ: