Պաշտպան Էմերսոնը «Բետիսից» վերադարձել է «Բարսելոնա», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Սա արդեն կատալոնական թիմի երրորդ տրանսֆերային գործարքն է՝ Ագուերոյի և Գարսիայի հետ պայմանագրեր կնքելուց հետո։
22-ամյա բրազիլացին, ով «Բետիսում» վարձավճարով հանդես էր գալիս 2019-ի փետրվարից, Ամերիկայի Գավաթին մասնակցելուց հետո կվերադառնա կատալոնական ակումբ:
Նշենք, որ 2019թ «Բետիսը» և «Բարսելոնան» ձեռք էին բերել ֆուտբոլիստին «Աթլետիկո Մինեյրոյից»․ յուրաքանչյուրը ձեռք էր բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 50 տոկոսը, պայմանով, որ նա երկու տարի վարձավճարով կխաղա անդալուսական ակումբում։
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ «Բարսան» 9 միլիոն եվրո է վճարել խաղացողի ամբողջական տրանսֆերը ձեռք բերելու համար: