Անգլիական Պրեմիեր-լիգան իր պաշտոնական կայքում ներկայացրել է այն մասնագետների ցանկը, որոնք հավակնում են մրցաշրջանի՝ լավագույն մարզչի կոչմանը:
Մրցանակի համար կպայքարեն Մարսելո Բիելսան («Լիդս Յունայթեդ»), Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Դևիդ Մոյեսը («Վեսթ Հեմ Յունայթեդ»), Բրենդան Ռոջերսը («Լեսթեր Սիթի») և Ուլե-Գունար Սուլշերը («Մանչեսթեր Յունայթեդ»):
Հիշեցնենք՝ Անգլիայի ավարտված մրցաշրջանի չեմպիոն հռչակվեց «Մանչեսթեր Սիթին»՝ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ Սուլշերի գլխավորությամբ: Թոփ-4-ում ընդգրկվել են նաև «Լիվերպուլը» Յուրգեն Կլոպի գլխավորությամբ և «Չելսին»՝ Տուխելի գլխավորությամբ, սակայն այս մասնագետները չեն հավակնում լավագույնի կոչմանը: