«Բարսելոնան» հայտարարել է պաշտպան Էրիկ Գարսիայի տեղափոխության մասին: Հուլիսի 1-ին «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի ավարտից հետո 20-ամյա իսպանացին կվերադառնա իր հարազատ ակում ՝ որպես ազատ գործակալ:
Գարսիան պայմանագիր կստորագրի կատալոնական ակումբի հետ, որն ուժի մեջ կլինի մինչեւ 2025/26 մրցաշրջանի ավարտը: Պայմանագրում նախատեսված է 400 միլիոն եվրոյի չափով փոխհատուցման կետ:
Գարսիան, ով «Բարսելոնայի» սան է, տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի» 2017-ին: Անգլիայի առաջնությունում նա անցկացրել է 35 հանդիպում: