ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը լուսանկար է հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի և գերմանական ակումբի խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչի մասնակցությամբ.
«Հոֆենհայմում» խաղընկերներ Սարգիս Ադամյանը և Անդրեյ Կրամարիչը հանդիպեցին Խորվաթիայում»,- այսպես է մակագրել լուսանկարը ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք՝ վաղը՝ հունիսի 1-ին, Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի ընտրանու հետ: Հանդիպման մեկնարկը 20:00-ին է: