Ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական հաղթանակով է մեկնարկել Փարիզում ընթացող «Ռոլան Գարոսում»: Առաջին շրջանի խաղում Օսական հաղթել է Ռումինիայի ներկայացուցչուհի Պատրիսիա-Մարիա Ցիգին:
Օսակայից հաղթանակի հասնելու համար 2 սեթ պահանջվեց: Հանդիպումն ավարտվեց 6:4, 7:6 (7:4) հաշվով՝ հօգուտ Օսակայի: Խաղը 1 ժամ 48 րոպե է տևել:
Օսակայի մրցակիցը երկրորդ շրջանում դարձյալ Ռումինիայի ներկայացուցիչ կլինի՝ Աննա Բոգդանը:
«Ռոլան Գարոսը» մեկնարկել է այսօր՝ մայիսի 30-ն և կտևի մինչև հունիսի 12-ը: