Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասսանոն խոսել է Անտոնիո Կոնտեի ապագայի մասին, որն օրերս հեռացավ «Ինտերից»։
«Կոնտեն մի քանի տարի հետո միշտ խնդիրներ է ունեցել այն թիմերում, որոնք մարզել է։ Չի կարող համընկնում լինել, որ ամեն ինչ միշտ նույն կերպ է ավարտվում (Կոնտեն թիմից հեռանում է կոնֆլիկտների պատճառով)։
Իմ կարծիքով՝ Կոնտեի համար միակ տարբերակը «Ռեալն» է։ Նա «Ինտերում» լավ աշխատանք է կատարել՝ վատ չանցկացնելով առաջին մրցաշրջանն ու երկրորդում նվաճելով չեմպիոնությունը։ Չեմ կարծում, թե Կոնտեն կարող է գլխավորել ՊՍԺ-ն, որովհետև նրանք նրա խաղաոճին հարմար ֆուտբոլիստներ չունեն, նրանք Կոնտեի ֆուտբոլային մենթալիտետից չունեն։ Բայց Զիդանն իդեալական է ՊՍԺ-ի համար»,-Կասսանոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։