«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է անգլիական Պրեմիեր-լիգայի՝ մայիս ամսվա լավագույն մարզիչ: Այս մասին հայտնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը:
Մայիսին մերսիսայդցիները 5 հաղթանակ են տարել՝ ներառյալ ՄՅՈՒ-ի նկատմամբ (4-2) ու դուրս են եկել Չեմպիոնների լիգա:
Գերմանացի մասնագետը քվեարկության արդյունքում շրջանցել է Միկել Արտետային («Արսենալ»), Մարսելո Բիելսային («Լիդս») և Դևիդ Մոյեսին («Վեսթ Հեմ»):