«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի ավագ, հարձակվող Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունների մասին: Արգենտինացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս ամառ:
«Մենք Լեոյին առաջարկ արեցինք` ելնելով մեր հնարավորություններից: Նա ավելիին է արժանի և կարող է ավելին ունենալ, բայց «Բարսելոնան» վերելքին վերադարձնելու նրա ցանկությունը ցույց է տալիս, որ նա իսկապես գնահատում է մեր փորձը:
Կարծում եմ ՝ Լեոն հիացած է մեր նախագծով: Մեսսիի դեպքում հարցը ոչ թե փողի, այլ ուժեղ թիմ ունենալու մասին է, որը կարող է ամեն ինչ հաղթել: Սա այն է, ինչ մենք փորձում ենք անել: Ես լավատես եմ։ Բանակցությունները Մեսսիի հետ լավ են ընթանում, բայց մենք պետք է շարունակենք աշխատել», — Լապորտայի խոսքերն է մեջբերում Sport.es- ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է թիմի առաջատար և ավագ Լիոնել Մեսսիին առաջարկել պայմանագիրը երկարաձգել 10 տարով: Մանրամասներն՝ այստեղ։