Կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը կարող է հեռանալ «Նապոլիից» այս ամառ: Այս մասին հաղորդում է goal.com-ը:
Ինչպես հաղորդվում է, ՊՍժ-ն և «Ատլետիկոն» հետաքրքրված են ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում: «Նապոլին» իր խաղացողին գնահատում է 50 միլիոն եվրո: Ռուիսն արդեն որոշել է, որ չի երկարաձգի պայմանագիրը «Նապոլիի» հետ, նա ցանկանում է հեռանալ թիմից:
Հիշեցնենք, որ իսպանացուն ցանկանում էր ձեռք բերել նաև Մադրիդի «Ռեալ»: