«Ինտերի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն հաջորդ մրցաշրջանում, հավանաբար, չի գլխավորի Ա Սերիայի ակումբներից մեկը: Այդ մասին հայտնում է Calciomercato-ն։
Պատճառն այն է, որ մարզիչն ու ակումբը պայմանագիր են կնքել, ըստ որի ՝ Կոնտեն ստիպված կլինի 7 միլիոն եվրո վերադարձնել «Ինտերին», եթե այս ամառ Ա Սերիայի ակումբներից որևէ մեկի ղեկը ստանձնի:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Կոնտեի հեռանալու պատճառը ղեկավարության հետ անհամաձայնությունն էր՝ կապված ակումբի վարած տրանսֆերային քաղաքականության հետ: «Ինտերը» ցանկանում էր վաճառել առաջատր խաղացողներին այս ամառ՝ ֆինանսական խնդիրների պատճառով, մինչդեռ Կոնտեն ցանկանում էր պահել առանցքային խաղացողներին:




























































