Էդեն Ազարն ամռանը կարող է հեռանալ «Ռեալից»։
Ինչպես հաղորդում է Mirror-ը՝ մադրիդյան ակումբը պատրաստ է բելգիացուն վաճառել 50 մլն եվրոյով։ Ազարի տրանսֆերի գլխավոր թեկնածուներից մեկը «Չելսին» է, որի կազմում նա հանդես է եկել 2012-2019 թվականներին։ Բայց ԱՊԼ ևս 2 ակումբ կա, որ հետաքրքրված է նրա ձեռքբերմամբ։
ՄՅՈՒ-ն մտադիր է ուժեղացնել կիսապաշտպանության եզրը, իսկ բելգիացին «կարմիր սատանաների» շորթ-լիստում է։ Ազարի վերջին հավակնորդը «Տոտենհեմն» է։ Լոնդոնցիները Ազարի հետ կարող են պայմանագիր կնքել, եթե Գարեթ Բեյլը հեռանա թիմից։ Բացի դրանից, «Տոտենհեմը» պլանավորում է Ազարի տրանսֆերի համար վճարել Հարի Քեյնի վաճառքից ստացված գումարից, որը մտադիր է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։