Լևոն Արոնյանն այս շաբաթ մասնակցում էր FTX Crypto Cup առցանց մրցաշարին, որը Champions Chess Tour շրջանակներում անցկացվող հերթական առցանց մրցաշարան է:
Հայ շախմատիստը մրցաշարի 15 տուրերի արդյունքում զնաղեցրել է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղը՝ վաստակելով 8 միավոր։ Այդպիսով նա չկարողացավ տեղ զբաղեցնել լավագույն ութնյակում և նվաճել 1/4 եզրափակչի ուղեգիր։
Արոնյանը 15 տուրերում 4 հաղթանակ է տարել, կրել է 3 պարտություն և 8 ոչ-ոքի խաղացել։
Մրցաշարի առաջին փուլը կազմված էր 15 տուրերից։ Մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ, իսկ հաջորդ փուլ են դուրս գալիս 8 շախմատիստ։
Նշենք, որ Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: