«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կփոխարինի Զինեդին Զիդանին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է El Partidazo de COPE-ը։ Աղբյուրի փոխանցմամբ, այս նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի արդեն հաջորդ շաբաթ։
2018 թվականին, երբ Զիդանը հեռացավ «Ռեալից» երրորդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայի Գավաթը նվաճելուց հետո, «Արքայական ակումբը» կապ հաստատե Ալեգրիի հետ, բայց մասնագետն այդ ժամանակ մերժեց «Ռեալին»՝ չցանկանալով հեռանալ «Յուվենտուսից»։
Ալեգրին 2019 թվականից առանց աշխատանքի է։ Մասնագետի վերջին ակումբը «Յուվենտուսն» էր։