Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Բունդեսլիգայի` ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գերմանիայի առաջնության 28 խաղում 20-ամյա նորվեգացի հարձակվողը դարձել է 27 գոլի եւ 8 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ «Բորուսիան» գրավեց 3-րդ տեղը և կխաղա Չեմպիոնների լիգայում: