Կատալոնական «Բարսելոնայում» շարունակում են քննարկել գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ապագան:
Marca-ի հաղորդմամբ, այս պահին թիմի նախագահ Ժոան Լապորտան ղեկավարության այլ անդամների հետ հանդիպում է անցկացնում «Կամպ Նոուի» գրասենյակում՝ քննարկելով Ռոնալդ Կումանի՝ ակումբում մնալ-չմնալու հարցը։
Հաղորդվում է նաև, որ Կումանը քննարկումներին առայժմ չի մասնակցում:
Կումանը «Բարսայի» ղեկը ստանձնել է 2020 թ-ին: Նրա գլխավորությամբ «Բարսելոնան» հաղթել է գավաթի խաղարկությունում: