Լևոն Արոնյանը շարունակում է հանդես գալ FTX Crypto Cup առցանց մրցաշարում, որը Champions Chess Tour շրջանակներում անցկացվող հերթական առցանց մրցաշարան է:
Հայ շախմատիստը մրցաշարի 10-րդ տուրում հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին և այժմ 4,5-ական միավորով կիսում է 11-12-րդ տեղերը Յան Նեպոմնյաշչու հետ։
Արոնյանը 10 տուրերում 2 հաղթանակ է տարել, կրել է 3 պարտություն և 4 ոչ-ոքի խաղացել։
Մրցաշարը կազմված է 15 տուրերից։ Մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ, իսկ հաջորդ փուլ են դուրս գալիս 8 շախմատիստ։ Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: