Լևոն Արոնյանն առանց հաղթանակի է մեկնարկել FTX Crypto Cup առցանց մրցաշարում, որը Champions Chess Tour շրջանակներում անցկացվող հերթական առցանց մրցաշարան է:
Արոնյանը մեկնարկային 5 տուրերում հաղթանակ չի տարել՝ 1 պարտություն և 4 ոչ-ոքի։ Հայ շախմատիստը 2 միավորով 13-րդ տեղում է։ Առաջատարն Անիշ Գիրին է՝ 4 միավորով:
Մրցաշարը կազմված է 15 տուրերից։ Մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ։ Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: