«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Լիդս Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսայի մասին․
«Բիելսան ունիկալ է․ ոչ ոք նրա նման չէ։ Նրա ֆուտբոլն ունիկալ է, անփոխանցելի է։ Նրա թիմերի խաղերն ուրախություն և ազնվություն են հաղորդում երկրպագուներին։ Մարսելոն նվեր է ֆուտբոլի համար»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» երկու անգամ էլ միավորներ է կորցրել «Լիդսի» հետ խաղերում․ առաջին շրջանի խաղն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ երկրորդ շրջանի խաղում Բիելսայի թիմը 2-1 հաշվով հաղթանակ է տարել։
Մարսելո Բիելսայի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։ «Լիդս Յունայթեդը» 37 խաղից հետո 56 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Հենց արգենտինացու գլխավորությամբ թիմը 16 տարվա դադարից հետո վերադարձավ ԱՊԼ։