«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին․
«Մեսսին անհավանական ուժեղ է, նա լավագույնն է։ Սա վերաբերում է թե՛ նրա բնավորությանը, թե՛ մենթալիտետին։ Նա երբեք չէր պարտվում մարզումային խաղերում, իսկ եթե նման բան էր տեղի ունենում, նա լքում էր մարզումը։ Այդպիսին էր նրա մենթալիտետը։ Ես արդեն չեմ խոսում նրա վարպետության մասին։
Մեսսին կարող է խաղալ այնտեղ, որտեղ ցանկանա»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Calciomercato-ն։
Հիշեցնենք՝ Մեսսին 2008-ից 2012 թվականներին է աշխատել Գվարդիոլայի հետ «Բարսելոնայում»։ 2020/2021 մրցաշրջանի արդյունքներով արգենտինացին դարձավ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն։ Մեսսին իսպանական Պրիմերայի 35 խաղում խփեց 30 գոլ։
«Բարսելոնան» 38 խաղից հետո վաստակեց 79 միավոր ու զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ Իսպանիայի չեմպիոնությունը նվաճեց «Ատլետիկոն» (86)։