«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը լաց է եղել դաշտում՝ «Վալյադոլիդի» նկատմամբ տարած հաղթանակից և մադրիդյան թիմի հետ Իսպանիայի չեմպիոնությունը նվաճելուց հետո։
Համացանցում տարածված տեսանյութում Սուարեսը արցունքն աչքերին նստել է խոտածածկին՝ հեռախոսը ձեռքին։
Ուրուգվայցի հարձակվողը Պրիմերայի 32 խաղում դարձել է 21 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ «Վալյադոլիդի» հետ խաղում Սուարեսը 67-րդ րոպեին՝ 1-1 հաշվի պայմաններում, աչքի ընկավ խփած գնդակով ու հաղթանակ պարգևեց իր թիմին։
Սուարեսը 2014 թվականից հանդես էր գալիս «Բարսելոնայի» կազմում։ Նախորդ մրցաշրջանում նա ակումբային մակարդակում բոլոր մրցաշարերում անցկացրած 36 խաղում դարձել էր 21 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Կապտանռնագույնների հետ նա 13 տիտղոս է նվաճել՝ այդ թվում Չեմպիոնների լիգայի Գավաթն ու Իսպանիայի չեմպիոնական չորս տիտղոսը։
2020 թվականի սեպտեմբերի 25-ին «Ատլետիկոն» պաշտոնապես հայտարարեց Սուարեսի տրանսֆերի մասին։