Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Սամվել Գրիգորյանը շատ գրագետ հաղթանակ տարավ և դարձավ Մ23 ԵԱ բրոնզե մեդալակիր։ Գրիգորյանը 11:2 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Չիկայիձեին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը հռչակվել է մրցաշարի չեմպիոն։