«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Corriere dello Sport- ին տված հարցազրույցում անդրադարձել է իտալական ֆուտբոլի լեգենդ Ռոբերտո Բաջիոյին:
«Ռոբին ֆենոմեն էր, երբ նա խաղում էր իտալական ֆուտբոլում, որտեղ հարձակվողի համար շատ դժվար է ցույց տալ իր ամբողջ ուժը: Նրան միշտ հաջողվում էր գոլ խփել, և հաճախ դա աներևակայելի պայմաններում: Ռոբին այնտեղ էր Դիեգո Մարադոնայի, Մարկո վան Բաստենի, Ֆրանչեսկո Տոտիի, Ալեսանդրո Դել Պիերոյի հետ:
Ներկայումս Ա Սերիայի հարձակվողներն աշխատում են ավելի հարմարավետ պայմաններում: Իտալական ֆուտբոլում միշտ էլ լինելու է պաշտպանության տարրեր, քանի որ դա մշակույթի մի մասն է, բայց Արիգո Սակիի, Մաուրիցիո Սարիի և Ռոբերտո դե Ձերբիի նման մարզիչների շնորհիվ թիմերը սկսել են ավելի շատ գրոհել:
Եթե Բաջոն վերանայի իր թոշակի անցնելը և մարզավիճակ ձեռք բերի, ես սիրով ձեռք կբերեմ նրան: Իմ թիմում նա հաստատ կեղծ ինը համարը կլիներ: Նա յուրաքանչյուր խաղում կկատարեր 500 հպում և մրցաշրջանում կխփեր 50 գոլ:
Չգիտեմ` նա այսօր կնվաճե՞ր «Ոսկե գնդակը»: Նա ստիպված կլիներ դիմակայել երկու այլմոլորակայինների՝ Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին: Անհնար է կանխատեսել, թե ինչպես ամեն ինչ կստացվեր», — մեջբերում է Գվարդիոլային Corriere dello Sport-ը: