«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը գրեթե ամբողջությամբ համաձայնեցրել է «Բարսելոնայի» հետ պայմանագրի պայմանները: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան:
Վերջերս հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիոնից»:
Դեպայի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ կլինի մինչեւ 2024 թվականը: Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար գումարած բոնուսներ: