Գերմանական Բունդեսլիգայի 34-րդ տուրի «Բայերի» հետ հանդիպումը վերջինն է լինելու Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Լուկաս Պիշչեկի կարիերայում: Այս մասին ֆուտբոլիստը հայտարարել է իր սոցիալական ցանցերում:
35-ամյա ֆուտբոլիստը դորտմունդյան թիմում է հանդես գալիս 2010 թվականից: Լեհաստանի ազգային հավաքականում Պիշչեկը հանդես է եկել 2007-2019 թվականից: