Կատալանոկան «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Ֆրանսեսկ Առնաուն մահացել է 45 տարեկան հասակում:
Առնաուի մահվան պատճառը չի հաղորդվում: Իսպանացին «Բարսելոնայի» սան էր: Թիմի կազմում անցկացրել է 32 խաղ: «Բարսելոնայից» հետո նա խաղացել է «Մալագայում», որտեղ անցկացրել է 112 խաղ:
«Բարսելոնայի» հետ Առնաուն երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ դարձել է Իսպանիայի գավաթակիր ու Գավաթակիրների գավաթակիր: