«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարիերան կարող է շարունակել ամերիկյան MLS -ում։
36-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրված է «Ցինցինատին», որը 4 խաղից հետո Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականն է զբաղեցնում։
Կյելինիի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։