«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին․
-Ինչպե՞ս կնկարագրեք Մեսսիին Ձեր թոռներին։
-Այդ ժամանակ կլինեն ֆուտբոլիստներ, ովքեր մեծ ազդեցություն կգործեն իրենց սերնդի վրա, իսկ Մեսսիի մասին փոքր-ինչ մոռացած կլինեն։ Թոռներիս կպատմեմ, որ Մեսսին կարող էր յոթ խաղացողի շրջանցել ու գոլ խփել, իսկ նրանք կասեն, որ պապիկը հիմարություններ է խոսում։
Նույնն Ալֆրեդո Դի Ստեֆանոյի դեպքում էր, որի մասնակցությամբ խաղերը բոլորս չէ, որ տեսել ենք։ Բարեբախտաբար հիմա ամեն ինչ տեսանկարահանվում է, ու բոլորը կարող են վայելել Մեսսիի խաղը։