«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մտերիմ հարազատները նրան համոզում են տեղափոխվել ՊՍԺ։ Այս մասին հայտնում է Le Parisen-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, արգենտինացին կարիերան շարունակելու տարբերակները քննարկում է իր ընտանիքի հետ, այդ թվում՝ հոր և եղբայրների։ Նրանք պնդում են, որ Մեսսին պետք է տեղափոխվի ֆրանսիական ակումբ։ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն ակտիվորեն հետևում է Մեսսիի պայմանագրի հետ կապված իրավիճակին։ Հարձակվողը հասկանում է, որ ապագայում չի կարողանա բարձր աշխատավարձ ստանալ իսպանական ակումբում, քանի որ կատալոնացիները ֆինանսական դժվարին իրավիճակում են։
Արգենտինացի հարձակվողը մտադիր ևս երկու մրցաշրջան անցկացնել բարձր մակարդակում՝ մինչև 2023 թվականի ամառը, նախքան ԱՄՆ տեղափոխվելը, որպեսզի խաղա MLS-ում։ Կարիերայի վերջին երկու տարիները Մեսսին ցանկանում է անցկացնել Եվրոպայում՝ Իսպանիայում կամ Ֆրանսիայում։