«Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը պատմել է ապագայի հետ կապված իր նպատակների մասին․
«Դեռ կարող եմ շատ բան անել կարիերայիս ընթացքում։ Իմ վիճակագրությունը կարող էր շատ ավելի լավը լինել, քան հիմա, այս մրցաշրջանում։
Ես չեմ վախենում ասել, որ ցանկանում եմ լինել լավագույնը։ Ես ցանկանում եմ փորձել հասնել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին։ Իմ գլխավոր նպատակը տիտղոսներ նվաճելն ու մրցաշրջանի ընթացքում 50, 60, 70 գոլ խփելն է»,- Քեյնի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Քեյնը «Տոտենհեմի» սան է, որի հիմնական թիմի կազմում նորամուտը նշել է 2011 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում Հարին ԱՊԼ-ի 34 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 22 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։