«Բարսելոնան» փոխարինող է փնտրում կատալոնացիների գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին, ով, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը մրցաշրջանի ավարտին:
Ըստ Mundo Deportivo-ի, ակումբի նախագահ Ժոան Լապորտան քննարկում է Ֆրանկ Ռայկարդի թեկնածությունը, ով թիմը մարզել է 2003-ից 2008 թվականներին:
Այն ժամանակ փորձառու մասնագետը «Բարսելոնայի» հետ երկու անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնությունը, իսկ 2005-06 մրցաշրջանում նա հաղթեց Չեմպիոնների լիգայում: Ռայկարդը լավ հարաբերությունների մեջ էր Բարսայի խաղացողներից շատերի հետ, մասնավորապես, նրա ղեկավարությամբ, Մեսսին իր նորամուտը նշեց հիմնական կազմում:
Հաղորդվում է, որ Լապորտան դեռ վերջնական որոշում չի կայացրել Կումանին աշխատանքից հեռացնելու մասին: Նշենք, որ Ռայկարդը չի զբաղվել մարզչական գործունեությամբ 2013 թվականից՝ Սաուդյան Արաբիայի հավաքականը լքելուց հետո և կարող է դեմ լինել իսպանացի ֆունկցիոների առաջարկին:




























































