Մյունխենի «Բավարիայի» մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, գրում է Bild-ի լրագրող Թոբի Ալցհաֆլը: Նրա խոսքով ՝ «Յուվենտուսը» ցանկանում է հրավիրել գերմանացի մասնագետին՝ նրան դիտարկելով որպես Անդրեա Պիրլոյի փոխարինող:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիայի» գլխավոր մարզչին հավակնում են նաև «Բարսելոնան» ու «Տոտենհեմը»:
Ինքը՝ Ֆլիկը, հակված է գլխավորել Գերմանիայի հավաքականը՝ Յոահիմ Լյովի փոխարեն: