Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է գլխավորել «Բարսելոնան»:
Marca-ի հաղորդմամբ, գերմանացին «Բարսայի» գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդն է: Ըստ աղբյուրի, Լապորտան լրջագույնս զբաղված է Ֆլիկին համոզելու հարցով:
Հաղորդվում է, որ Ֆլիկը Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիային հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո ազգային ընտրանու ղեկին կփոխարինի Լյովին, սակայն դեռ ստորագրված պայմանագիր չկա:
Լապորտան հույս ունի, որ Ֆլիկը դեռ կմերժի Գերմանիային ու կտեղափոխվի «Բարսելոնա»: