Որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի և իր ընկեր ու նախկին թիմակից, «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսի հանդիպումից, որը կայացել է երեկ՝ մայիսի 18-ին, Մադրիդում։
Sport.es-ը հայտնում է, որ ֆուտբոլիստները հանդիպել են իտալական ռեստորանում, որտեղ ժամանել են միևնում մեքենայով։ Ավելի ուշ ռեստորան են եկել նաև նրանց կանայք։ Արգենտինացին որոշել է աջակցել ուրուգվայցուն չեմպիոնության համար պայքարում վճռորոշ խաղից առաջ ու նրան հաջողություն է մաղթել։ Նշվում է, որ Մեսսին Սուարեսի հնարավոր հաջողությունն ընդունում է որպես իր հաջողություն։
Առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Ատլետիկոն», վաստակելով 83 միավոր, գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով գերազանցելով «Ռեալին»։ Վճռորոշ խաղում «Ատլետիկոն» կխաղա «Վալյադոլիդի» հետ, իսկ «Ռեալը», որը ևս պայքարում է չեմպիոնության շանսերը, կմրցի «Վիլառեալի» հետ։
«Բարսելոնան», օրերս պարտվելով «Սելտային», զրկվեց չեմպիոնության շանսերից։ Թիմը Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 76 միավոր։