«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է պաշտպան Դավիդ Լուիսի՝ ակումբից հեռանալու որոշումը։
«Նա մի խաղացող է, որը ֆուտբոլում ամեն ինչ հաղթել է։ Նա իր խաղային ու մարդկային որակներով արժանացել է նման որոշում կայացնելու իրավունքին։ Ինձ համար պատիվ էր նրա հետ աշխատելը։ Կարծում եմ՝ մենք գերազանց լեզու ենք գտել իրար հետ։ Մենք շատ ենք գնահատում նրա ներդրումը։
Նրան իր կարիերայի հաջորդ փուլում հաջողություն եմ մաղթում։ Վստահ եմ, որ նա առջևում դեռ երկար տարիների ելույթներ ունի»,- Արտետայի խոսքերն է փոխանցում «Արսենալի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ակումբի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ բրազիլացի պաշտպանը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա լոնդոնյան թիմից։