«Զենիթի» մամուլի ծառայությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել «Ռոմայի» մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ։
««Զենիթ» ֆուտբոլային ակումբը բանակցություններ չի վարում և չի վարել ո՛չ Ֆոնսեկայի, ո՛չ այլ մարզիչների հետ։ Այս բոլորը շշուկներ են, որոնք իրականության հետ կապ չունեն։
«Զենիթը» գլխավոր մարզիչ ունի՝ Սերգեյ Բոգդանովիչ Սեմակը»,- ասված է պետերբուրգյան ակումբի հայտարարության մեջ։