«Միլանի» նախկին պաշտպան Մասիմո Օդդոն «Պարմայի» նոր գլխավոր մարզչի թեկնածու է:
Լրագրող Նիկոլո Շիրան հայտնում է, որ «Պարմայի» ներկայացուցիչները նախորդ շաբաթ հանդիպել են 44-ամյա մասնագետի հետ: Այնուամենայնիվ, Օդդոն այդ պաշտոնի միակ թեկնածուն չէ: Մյուս թեկնածուների անունները չեն հրապարակվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Օդդոն աշխատել է «Պեսկարայում», «Կրոտոնեում», «Պերուջայում» ու «Ուդինեզեում»: