Ճապոնացիների 83%-ը կողմ է այս ամռանը նախատեսված Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեղարկմանը կամ հետաձգմանը, հայտնում է ճապոնական Asahi թերթը:
Հարցվածների միայն 14% -ն է աջակցում օլիմպիական և պարալիմպիկ խաղերին: Խաղերի չեղարկման համար կողմ է 43%-ը, կրկնակի հետաձգման համար` 40%-ը: Նախորդ հարցման համեմատ, երբ խաղերի անցկացմաը կողմնակիցները կազմում էին 28%, նրանց թիվը կրկնակի կրճատվել է:
Հարցվածների երկու երրորդից ավելին՝ 73% -ը, կարծում է, որ նախարարների կաբինետը ՝ Յոսիհիդե Սուգայի գլխավորությամբ, անկարող է անցկացնել իր հայտարարած «անվտանգ և հանգիստ մրցաշարը»:
Բայց նույնիսկ նրանց մեջ, ովքեր իրատեսական են համարում անվտանգ խաղեր անցկացնելու գաղափարը, 42% -ը դեմ չէ խաղերի հետաձգմանը, իսկ 39%-ը կողմ է այս ամառ անցկացնելուն: