«Բարսելոնան» Լա Լիգայի 37-րդ տուրում սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվել է «Սելտային»։
Կատալոնացիները Իսպանիայի առաջնության վերջին երեք տուրում ոչ մի հաղթանակ չեն տարել «Կամպ Նոուում»։ Մինչ այս նրանք ոչ-ոքի էին խաղացել «Ատլետիկոյի» հետ (0։0) և պարտվել «Գրանադային» (1-2)։
«Բարսելոնան» առաջին անգամ է նման շարք գրանցում Լիոնել Մեսսիի՝ ակումբում հանդես գալու ժամանակներից ի վեր։ Նա թիմի կազմում իր նորամուտը նշել է 2004/05 մրցաշրջանում։